Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Աշխարհը դուրս է եկել դինաստիական կառավարման շրջանից

Աշխարհը դուրս է եկել դինաստիական կառավարման շրջանից
08.12.2024 | 15:53

Իրենց հավերժ կարծող իշխանությունները թող դաս քաղեն Սիրիայի անկումից՝ Ասադների դինաստիայի ավարտով: Աշխարհը դուրս է եկել դինաստիական կառավարման շրջանից, ոչ ոք չի սիրում անդադար իշխանության եկող ղեկավարների:

Ու չնայած 2018-ի ժողովրդական ցասման տակ տարբեր գործոններ են դրվում, բայց, ըստ իս, մեզ մոտ էլ էր գլխավոր գործոնը սա. ՍՍ-ն խոստացավ, որ երրորդ շրջանով չի առաջադրվի, բայց կառավարման համակարգ փոխեց և առաջադրվեց արդեն որպես վարչապետ: Կրկնեմ՝ սա համարում եմ համաժողովրդական ցասման պատճառը և ոչ՝ իշխանափոխության, որը, ինչպես հետագայում պարզ դարձավ, կազմակերպված էր Արցախի խնդիրը «լուծելու» շուրջ, ինչի մասին խոսք չկար 2018-ի քարոզչահարթակներում:

Էլիզա Առաքելյան

Դիտվել է՝ 4039

Մեկնաբանություններ